Մեր մասին

«Յունիոն»ՍՊԸ-ը հիմնադրվել է 1995 թվականին: 1997 թ. սկսվեց PET տիպի շշերով գազավորված ըմպելիքների և լիմոնադի արտադրությունը. «Հայ Կոլա» ապրանքանիշի ներքո թողարկվելով՝ վստահ կերպով զբաղեցրեց հայակական շուկայի մասնաբաժինը և մինչ օրս էլ պահպանում է իր առաջատար դիրքը:

2004 թվականին մենք գրանցեցինք «Զուլալ» (նշանակում է մաքուր, պարզագույն ջուր) բրնեդը ջրի շշալցման համար: «Զուլալ» բնական աղբյուրի ջուրը շշալցվում է «Յունիոն» ՍՊԸ-ի կողմից. այն վստահորեն գրավում է շշալցված ջրերի հայկական շուկան, ինչպես նաև արտահանվում է Մերձավոր Արևելք, Ռուսաստանի Դաշնություն և մի շարք ԱՊՀ երկրներ: Արտադրանքը հավաստագրված էսննդի անվտանգության ISO 22000 հավաստագրով:

Շշալցված ջուրը պարբերաբար անցնում է լաբորատոր փորձարկումներ` բարձր որակի հաստատման և հայատարարվող բնութագրերին համապատսխանելու համար:
Մեր գործարանը համալրված է իտալական, գերմանական, լեհական, ֆրանսիական, չինական և ռուսական առաջատար ընկերությունների նորագույն բարձրորակ , ինչպես նաև մեր արտադրական համալիրում արտադրված հաստոցներով :

2017թ-ին մեր հաստատակամ աշխատանքի արդյունքում մեր ընկերությունը ստացավ ISO 22000 սննդի որակի հավաստագիր:
Ներկայումս մեր ընկերությունում շշալցվում են PET տիպի պլաստիկ շշեր՝0.5 լիտր, 1.0 լիտր, 1.5 լիտր տարողունակությամբ, ինչպես նաև 0.33 լիտր ծավալով ապակե տարաներ:

Տեսականին պարունակում է .

«Զուլալ» բնական աղբյուրի ջուր
«Zulal Minerale» գազավորված ջուր
Գազավորված մրգային ըմպելիքներ«Հայ Կոլա»
«Magic Tonus» էներգետիկ ըմպելիք

Մեր ընկերությունը չի սահմանափակվում ձեռք բերված հաջողությամբ. պարբերաբար ուսումնասիրելով շուկան՝ պլանավորում է նոր արտադրանքների թողարկում